ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորել և հորդորում է հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները
Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը։ Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա, որովհետև մեր նպատակը ոչ թե պարզապես պատասխանատվություն կիրառելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը, օրինապահ վարքագծի խթանումը։