Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու: Մենք այս երկխոսության գործընթացն իրականացնում ենք իմ եղբոր՝ Իլհամի հետ լիարժեք համակարգմամբ: Նաև հավատում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները», -իր թվիթերյան էջում գրել է Էրդողանը: