Երեխային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս․ Sputnik Արմենիա
Մատուռի մոտ տոպրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։ «Դեպքը մոտավորապես 10։30-ին է եղել, բնակչուհին շների ոռնոց է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի հետնամասում հավաքված շատ շներ է