Ուժեղ կաց, պաշտելիս, հանուն մեզ ու մամայի. Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյան
Հուլիսի 29-ին ադրբեջանական անօրինական «անցակետում» առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր ֆեյսբուքյան գրառումը Պապ, մեր ուժ, մեր կյանքի ամենակարևոր մարդ, դու մենակ չես, աղջիկներդ, ինչպես բոլոր ժամանակներում, քո հետ են, համայն հայությունն է քո հետ… Ուժեղ կաց, պաշտելիս, հանուն մեզ ու մամայի..․