«Ոչ մի կերպ չպետք է լուսաբանել այն եզակի քաղաքացիներին, ովքեր նիկոլաբար կասեն, որ «Արցախը Ադրբեջանինն է»». Արտակ Զաքարյան
Անչափ դժվար է Հայաստանում կամ Սփյուռքում ապրողների համար` գրել այս մասին: Հոգեբանորեն ծանր է, երբ դու շրջափակման մեջ չես, ունես բնականոն կյանքի համար բավարար պայմաններ, ու փորձում ես թեկուզ խոսքերով քաջալերել կյանքի ու Հայրենիքի համար պայքարողներին: Վստահ եմ, որ հայության գերակշիռ մասը, ամեն պահի, հոգով ու մտքով Արցախի մեր հայրենակիցների հետ է: