«Երեխաները կանգնում են հացի հերթ, հոգնած, կիսասոված, բայց նրանք են մեզ ստիպում սկսել պարապմունքները». Արմեն Պետրոսյան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Կարատեի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Պետրոսյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, ինքը նույնպես սկսել է կարատեի պարապմունքները։