«Էրդողանը ստում է»․ Ինչո՞ւ չի կարող միջանցքն անցել Իրանի տարածքով
Քաղագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը՝ «եթե Հայաստանը կանխի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այն կարող է անցնել Իրանով», համարեց մանիպուլյացիա, բացահայտ կեղծիք։ Ըստ մեր զրուցակցի, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն այն է, որ Հայաստանի տարածքով բացվի «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի ոչ մի բեռ չստուգվի։ Այսինքն՝ Հայաստանը, բացելով այդ ենթակառուցվածքը, ոչ մի