Րաֆֆի Քորթոշյան․ «Մենք տեսնում ենք թշնամու վանդալիզմը մեր քարակերտ հուշարձանների նկատմամբ, հետեւաբար, նա ինչպե՞ս կվարվեր այդ հուշարձանները կերտած հայ մարդու հետ»
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, թերեւս, Հայ իրավաբանների համագումարի մասնակից ու բանախոս եզակի մասնակիցներից էր, որն իրավաբան չէ։ Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ արմատներով Սիրիայից է, սակայն 2006 թվականից տեղափոխվել է Հայաստան եւ այս համագումարում ներկայացնում է իրենց կազմակերպության երեւանյան գրասենյակը։ «Մենք հուշարձաններն ուսումնասիրում ենք արդեն 45 տարի եւ հսկայական բազա ունենք։