ԱՄՆ-ում դայակը 707 տարվա ազատազրկման է դատապարտվել 16 երեխայի նկատմամբ սեռական գործողություն կատարելու համար
ԱՄՆ-ում տղամարդ դայակը դատապարտվել է ավելի քան 700 տարվա ազատազրկման՝ իր խնամքի տակ եղած 16 տղա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար:
Ինչպես գրում է The Guardian-ը, 34-ամյա Մեթյու Անտոնիո Զակրժևսկին դատապարտվել է Կալիֆոռնիայում: Դատարանը նրան ավելի քան 30 հանցանքի համար դատապարտել է ընդհանուր 707 տարվա ազատազրկման:
Պարբերականը նկատում է, որ դատարանում արված հայտարարության մեջ տղամարդը ներողություն չի խնդրել՝ ասելով, որ 100%-ով անկեղծ է եղել ու ուրախացրել է երեխաներին... Читать дальше...