ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության ամփոփումը
Ամփոփելով Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը. Նախարար Միրզոյանը համաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով այն մարտահրավերները, որոնց բախվում են ԵԱՀԿ-ն և նրա պատասխանատվության տարածքում գտնվող երկրները, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում. աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և