Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվը
«Ազատություն». Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։ «Թուրան» գործակալությունը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ պայմաններում են ապրում, ո՞ր երկրի քաղաքացիներ են։ Պատասխան նամակը միայն հաստատում է, որ մարտի 28-ին օմբուդսմենը հանդիպել է նրանց։