Վահրամն ու թոռնուհիներս
(հատված որդուս հիշատակին նվիրված «Հզորը» վիպակից) Վահրամը մի առանձնահատուկ սիրով էր կապված եղբոր՝ Սարգսի աղջիկների՝ իմ թոռնուհիների հետ։ Այդ սերն անչափելի, աներեւակայելի էր ու անհագ։ Ամենաչնչին առիթի դեպքում, ամենաթանկարժեք խաղալիքներով ու նրանց կողմից սիրված նվերներով «լցնում էր նրանց կյանքը», շարունակելով մեր ընտանիքում հիմնված «նվիրատվության ավանդույթներն», ու կարծես փոխադարձելով նաեւ ժամանակին իր համար եղբոր կատարած «բարեգործությունները»…