«Իսկ եթե իրավիճակը հասնի «կարմիր գծին», Ադրբեջանն ու Թուրքիան կարող են մտածել իրենց զորակազմը Հայաստանի տարածք մտցնելու մասին՝ իրավիճակը կարգավորելու համար». ադրբեջանական մամուլը ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական մամուլը չի դադարում հոդվածներ գրել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ ստանձնելով Փաշինյանի հենարանի ու տեղեկատվական աջակցի ֆունկցիան։ Բայց այս մի հրապարակումն առանձնահատուկ ուշադրության է արժանի, սա հստակ խոսում է այն մասին, թե ինչի է հասցրել Փաշինյանը իր «խաղաղության դարաշրջանով», ինչպիսի ինքնավստահություն է