«Բարսելոնա»-ն հետաքրքված է ուկրաինացի պաշտպանով
Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնա»-ն ցանկանում է վարձակալել «Լեգանես»-ի պաշտպան Վասիլի Կրավցին։
Ինչպես հաղորդում է Football.ua-ն՝ կատալոնացիները ցանկանում են 22-ամյա ուկրաինացուն ուղարկել երկրորդ թիմ, որն այժմ խաղում է Սեգունդայի 3-րդ խմբում: Նշվում է, որ Կրավցին հավակնում են նաև «Լուգո»-ն, «Մալագա»-ն, «Սարագոսա»-ն և ևս երեք ակումբ, որոնց անունները չեն նշվում:
«Լեգանես»-ը ֆուտբոլիստին ձեռք է բերել անցած ձմռանը։ Այդ ընթացքում նա անցկացրել է 7 խաղ, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։