Ընկույզի միջնապատի օգտակար հատկությունները
Պարզվում է՝ ընկույզի բարակ միջնապատը համարվում է բազմաթիվ հիվանդությունների դեմ միջոց: Առաջին հերթին այն հիանալի միջոց է օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար: Ինչպես ցույց են տվել մասնագետների հետազոտությունները, օրգանիզմում յոդի պակասը կարող է առաջացնել շատ հիվանդություններ, այդ թվում նաեւ վահանաձեւ գեղձի խանգարումներ, մաստոպաթիա, միոմա, շագանակագեղձի ադենոմա: Երբեմն յոդի պակասից նկատվում է ընդհանուր թուլություն, մատների դող, …
The post Ընկույզի միջնապատի օգտակար հատկությունները appeared first on ԳԱԼԱ.
Պարզվում է՝ ընկույզի բարակ միջնապատը համարվում է բազմաթիվ հիվանդությունների դեմ միջոց: Առաջին հերթին այն հիանալի միջոց է օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար:
Ինչպես ցույց են տվել մասնագետների հետազոտությունները, օրգանիզմում յոդի պակասը կարող է առաջացնել շատ հիվանդություններ, այդ թվում նաեւ վահանաձեւ գեղձի խանգարումներ, մաստոպաթիա, միոմա, շագանակագեղձի ադենոմա: Երբեմն յոդի պակասից նկատվում է ընդհանուր թուլություն, մատների դող, դյուրագրգռվածություն, մոռացկոտություն, բարձր զարկերակային ճնշում: Այն բավականին տարածված վիճակ է տարեցների, հղի եւ կերակրող կանանց մոտ, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ անցկացնում են համակարգչի դիմաց:
Յոդի պակասն այդքան էլ դժվար չէ բացահայտել: Բավարար է ուսին յոդով գծեր քաշել: Եթե առավոտյան այն հազիվ է նկատելի կամ նկատելի չէ, ուրեմն օրգանիզմում յոդի պակասություն կա: Այս իրավիճակում կօգնեն ընկույզի միջնապատերի բուժիչ հատկությունները:
Անհրաժեշտ է կես բաժակ ընկույզի միջնապատ: Այն լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր եւ հասցնել եռման աստիճանի: Ստացված թուրմը քամել եւ խմել մեկ կում օրական երեք անգամ ուտելուց առաջ:
Նշված թուրմի օգտագործման տեւողությունը 1-ից 4 շաբաթ է, մինչեւ այն պահը, երբ մաշկին քսած յոդն այլեւս չներծծվի: Արդյունքում լավանում է ինքնազգացողությունը, վերականգնվում հոգեկան հավասարակշռությունը, կարգավորվում է նյութափոխանակությունը:
Ընկույզի միջնապատերը կօգնեն նաեւ ազատվել կոնյուկտիվիտից: Դրա համար անհրաժեշտ է միջնապատերն աղալ սրճաղացով: Ստացված փոշուց կես բաժակին ավելացնել մեկ ու կես բաժակ սառը ջուր, հասցնել եռման աստիճանի, թողնել մարմանդ կրակին 20 րոպե: Այնուհետեւ քամել թանզիֆով: Արդյունքում կստացվի կես բաժակ մուգ շագանակագույն հեղուկ, որը պետք է թրջել բամբակով եւ դնել թարթիչներին մի քանի րոպե:
Միջնապատի եւ սպիրտի խառնուրդն օգտագործում են բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:
Վահանաձեւ գեղձի, աղեստամոքսային տրակտի, հոդերի հիվանդությունների, հիպերտոնիայի ժամանակ խորհուրդ է տրվում մեկուկես լիտրանոց շշի մեջ կիսով չափ լցնել ընկույզի միջնապատերը, ջուր ավելացնել եւ թողնել 2-3 շաբաթ: Այնուհետեւ քամել եւ խմել մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ:
Ընկույզի միջնապատերն օգտակար են նաեւ շաքարային դիաբետի համար: Այս հիվանդության դեմ պայքարելու համար 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատին ավելացնել այնքան ջուր, որ այն ամբողջությամբ ծածկվի: Թողնել թրմվի մեկ շաբաթ: Ստացված թուրմը խմել ամեն օր 5-6 կաթիլ՝ նախապես այն լուծելով երկու գդալ ջրում: Բուժման ընթացքը 3 շաբաթից մինչեւ 3 ամիս է:
Ընկույզի միջնապատերի թուրմը շատ օգտակար է նաեւ ռադիկուլիտի եւ հոդացավերի համար: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս խմել ընկույզի միջնապատերի թուրմը ստամոքսի խանգարման, գլխացավի, նյարդային խանգարումների, անքնության դեպքերում եւ հիշողության կարգավորման համար:
Աղբյուր՝ kastory.ru
The post Ընկույզի միջնապատի օգտակար հատկությունները appeared first on ԳԱԼԱ.