Հոկտեմբերի 25-ին Մոկվայում կկայանան ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների միջկառավարական նիստերը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Անկախ պետությունների համագործակության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստերին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար որպես պատվավոր հյուր Մոսկվա է հրավիրվել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը:
Նիստի օրակարգում ընդգրկվել են ԵԱՏՄ գործունեությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին առնչվող արդիական հարցեր: Առաջնահերթ ուշադրություն կդարձվի թվային տեխնոլոգիաների ոլորտում միության շրջանակներում իրականացվող համագործակցության թեմային, ինչպես նաև անդամ պետությունների փոխգործակցությանն անասնաբուժության, գյուղատնտեսության և ալկոհոլային շուկայի ասպարեզում: