Արմավիրի մարզում 26-ամյա երիտասարդը 13-ամյա աղջնակին BMW-ով առևանգելուց հետո վթարի է ենթարկվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի իր տան բակից 13 տարեկան աղջկան կարմիր գույնի ավտոմեքենայով փախցրել են։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի 36 AG 658 համարանիշի ավտոմեքենան է, որով առևանգել են նույն գյուղի Էջմիածին փողոցի թիվ 30 տան բնակիչ՝ 13-ամյա Ն. Խ-ին։
Ոստիկանները պարզել են նաև, որ երեխային առևանգել է 26-ամյա Արթուր Դ-ն՝ իր ընկերոջ՝ 24-ամյա Ռաֆայել Հ-ի հետ։ BMW-ն վարել է Ռաֆայել Հ-ն, որը նույն օրն Առատան գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։