Բայդենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում չի հետապնդի Թրամփին
ԱՄՆ նախագահի՝ դեմոկրատ թեկնածուների առաջատար Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Գլխավոր դատախազին հրահանգ չի տա հետաքննություն սկսել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ, գրում է NBC news-ը:
«Ինչ էլ որոշի իմ նշանակած գլխավոր դատախազը, ես կաջակցեմ նրա որոշմանը: Թող իրենք կայացնեն իրենց անկախ վճիռը: Եթե դատախազը գտնի, որ նա (Դոնալդ Թրամփը) օրենք է խախտել և պետք է դատապարտվի, ապա թող այդպես էլ լինի, բայց ես նման ցուցում չեմ տա»,- հեռուստաբանավեճի ընթացքում ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ ինքը վատ գաղափար է համարում Թրամփի հասցեին պարբերաբար հնչող՝ «նրան ճաղերի ետևում գցելու» կոչերը:
Ատլանտայում ընթանում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճի հինգերորդ փուլը:
Սոցիոլոգների տվյալներով՝ դեմոկրատների կազմում առաջատարի դիրքը պահպանում է Ջո Բայդենը: Նրան հաջորդում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Բեռնի Սանդերսը: