Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. դրանցից մեկը հաջողվել է կալանել
Գազայի հատվածի պաղեստինցի ծայրահեղականները երկու հրթիռ են արձակել իսրայելական տարածքների ուղղությամբ: Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը, գրում է Известия-ն:
«Երկու հրթիռները Գազայի հատվածից արձակվել են իսրայելական տարածքների ուղղությամբ: Դրանցից մեկը կալանվել է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով»,- նշվում է հայտարարությունում:
Նոյեմբերի 16-ին նույնպես Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր Գազայի հատվածից հրթիռակոծման մասին: Հրթիռները, որոնք արձակվել էին Բեէր Շևա քաղաքի ուղղությամբ, կրկին կալանվել էին «Երաթե գմբեթ»-ի օգնությամբ: