Համաձայնեք՝ սարսափազդու է. Ինչպե՞ս, ի՞նչ բառով կարելի է այս ամենը բացատրել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը մեր հանրության հոգեբանության ախտերն ավելի ցցուն դարձրեց։ Շատերն իրենց հոգու իրական պատկերն ու մաղձն անխնա շաղ տվեցին, թունավորեցին օդը։ Ախտորոշումներ տվողներն էլ չուշացան, «դաս» տվողներն էլ, թե՝ դիակապտություն եք անում մարդու մարմինը դեռ չսառած։