Հիմա էլ Մակունցն է խմբագրում իր ասածները. Վերևից երևի հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան հարմար է տեղավորվել Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումի» մեջ, որ դրանից չհրաժարվելու համար Գյուլնազ տատի հեքիաթներն է հրամցնում։ Սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելո՞ւ է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը․ հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է․ «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանությունները: Մենք այսօր նման բան չունենք»։