Թամարա դե Լեմպիցկայի կտավը Լոնդոնում վաճառվել է ռեկորդային 21 մլն դոլարով
Թամարա դե Լեմպիցկայի (1898-1980 թթ.) կտավը Լոնդոնում վաճառվել է 16,3 մլն ֆունտ ստեռլինգով (21 մլն դոլարով), ինչն ամենաբարձր գինն է դարձել, որը երբեւիցե վճարվել է այդ լեհ ու ամերիկացի նկարչուհու աշխատանքի համար: