Audi-ն և Volkswagen-ը ժամանակավորապես փոխել են իրենց պատկերանշանները
Գերմանական Audi և Volkswagen ավտոարտադրողները սոցցանցում ներկայացրել են իրենց փոփոխված պատկերանշանները, որոնցով կոչ են անում մարդկանց հեռավորություն պահպանել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ինչպես ներկայացվում է РИА Новости-ն, Volkswagen-ի պատկերանշանում W և V տառերն առանձնացվել են միմյանցից: Իսկ Audi-ի հայտնի միահյուսված օղակները միմյանցից առանձին են պատկերվել:
Volkswagen-ի թվիթերյան էջում հրապարակված տեսանյութում ասվում է. «Մենք դիմադրել ենք մեկից ավելի ճգնաժամերի: Մենք դա միասին ենք արել: Մենք դա արել ենք ուս-ուսի կանգնած: Մենք դա արել ենք միմյանց մոտ գտնվելով: Մենք գործընկերներ ենք, ընկերներ և ընտանիք: Հիմա մենք մեկ այլ ճգնաժամի առաջ ենք կանգնած: Մենք պետք է հեռավորություն պահենք»:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 170 երկրում, բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից: