Մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են նկատվել. Ոստիկանությունը հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն (տեսանյութ)
Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։
Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։
Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում ենք գրասենյակների դիմաց հերթերը կանոնակարգել այնպես, որ չխախտվի Պարետի որոշումները։ Խախտողները կենթարկվեն պատասխանատվության։