Բելառուսի նախագահը հարցազրույցի է գնացել առանց կոշիկների (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցի կոշիկի փոխարեն գուլպաներով է գնացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ տեսանյութը հրապարակել է «Բելառուս 1» հեռուստաալիքը:
«Հարգում եմ հավաքարարներին, ոտաբոբիկ եմ քայլում»,- իր արտաքին տեսքը մեկնաբանել է երկրի ղեկավարը՝ վերելակից լրագրողների մոտ դուրս գալիս:
Հաղորդվում է, որ այս կադրերը նկարվել են Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Ինչպես պատմել է լրագրող Ալեքսեյ Կրիվոշեևը, ամբողջ հարցազրույցի ընթացքում ինքը, ինչպես նաև Բելառուսի նախագահը, առանց կոշիկների են եղել: