43 կգ-անոց ծանրաձող և բարդ տեխնիկա. 7-ամյա աղջկա մարզումների ծրագիրը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում (լուսակարներ, տեսանյութ)
Սոցցանում բուռն քննարկումների առիթ է տվել 7-ամյա աղջկա մասնակցությամբ տեսանյութը, որում նա բարձրացնում է 43 կգ-անոց ծանրաձողը: Օգտատարերից ոմանք գովաբանել են նրա ձգտումն ու ջանասիրությունը, մյուսներն էլ մտահոգություն հայտնել երեխայի առողջության համար:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, 7-ամյա Բրոդի Բաուենը ֆիթնեսի մարզիչ Ջես Բաուենի դուստրն է և մանուկ հասակից հետևում է մոր օրինակին ու նրա պես մարզվում: Վերջերս աղջիկը նշանակալի ձեռքբերումներ է գրանցել մարզումներում:
Բրոդիի մարզումներին ուշադիր հետևում է նաև հայրը՝ Ջորդանը: Աղջիկն ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռևս 5 տարեկանում, սակայն մինչ օրս նա զգալի փոփոխությունների է ենթարկել իր մարզումների ծրագիրը: Ծնողները նրա մարզման ծրագիրը պարբերաբար փոփոխում են՝ ծանրություն ավելացնելով և բարդ տեխնիկա ներառելով: