Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը. Համբարձում Մաթեւոսյան
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային համար մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը։ Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն …