Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել
Մասնավորապես, 66 մարդ մեկ օրում մահացել է Մոսկվայում, 34-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 16-ը՝ Ռոստովի մարզում: Մահացածների ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր ողջ ժամանակաշրջանում հասել է 27․301-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը նաեւ հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 17․717-ի: