Առաջարկվում է 1000 դրամի փոխարեն 3000 դրամ դարձնել «Զինծառայողնեի ապահովագրության հիմնադրամի» վճարը
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամ։ Այս բովանդակությամբ օրենսդրական նախագիծը տեղադրվել է «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական» կայքում (e-draft.am): «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։ Այս օրենսդրական …