Ինչո՞ւ բանակցությունները ձախողվեցին. Ժիրայր Լիպարիտյան
Մենք անտեսեցինք այն, ինչ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահները, հատկապես Ռուսաստանը, երկար ժամանակ եւ հստակ մեզ ասել են, թե ինչպես են իրենք պատկերացնում հակամարտության լուծումը եւ ինչ պետք է մենք անենք: Մենք գործել ենք այնպես, կարծես նրանք նշանակություն չունեն: Եվ հիմա մենք նրա՛նց ենք դիմում՝ փրկելու մեզ, մեր պայմաններով: