Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
![Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը](https://gdb.rferl.org/B6174B92-87BE-43DB-8CF0-B58AB2DFE61B_w800_h450.jpg)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահան Քերոբյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար», - նշված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ Էկոնոմիակիայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է նոյեմբերի 23-ին: