«Ռոսատոմը» «Դուկովանի» ԱԷԿ-ի վերաբերյալ Չեխիայի որոշումը ոչ շուկայական է որակել
«Դուկովանի» ԱԷԿ-ի մրցույթից «Ռոսատոմը» հանելով՝ Չեխիան զրկում է իր արդյունաբերությանը միլիարդավոր եվրո արժողությամբ պայմանագրերից: Այս մասին գրում է RT-ն՝ հղում անելով պետական կորպորացիայի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
«Ռուսական առաջարկը ենթադրում էր հարյուրավոր չեխական և եվրոպական ընկերությունների ներգրավում «Դուկովանի» ԱԷԿ-ի ընդլայնման նախագծում, որի շրջանակներում միլիարդավոր եվրո արժողությամբ պայմանագրեր կարող էին կնքվել»,- նշվում է հաղորդագրությունում,-«Այսպիսով, «Ռոսատոմը» մրցույթից հանելով, Չեխիայի իշխանությունները հանում են առաջին հերթին իրենց ազգային արդյունաբերությունը»:
Կորպորացիան նաև Չեխիայի որոշումն անվանել է ոչ շուկայական և քաղաքականապես կողմնապահ, ինչը չի նպաստում Մոսկվայի և Պրահայի միջուկային արդյունաբերության փոխշահավետ համագործակցության զարգացմանը: