Հայաստանում հիբրիդային ռեժիմ է
Դասական ավտորիտարիզմի դեպքում ամեն ինչ պարզ է: Կա Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հավաքված մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանություն, մահակներ, ավտոմատներ, գրաքննության պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ: Կա նաեւ փոքրամասնություն, որին այդ ամենը դուր չի գալիս. երբեմն ինչ-որ ակցիաներ է անում, բայց իշխանությանն առանձնապես վնաս չի տալիս. ծայրահեղ դեպքում անհրաժեշտություն է առաջանում «փակել» Նավալնու նման …