Աշխարհաքաղաքականությունն այլեւս պետք չէ փնտրել հեռաստաններում, այն արդեն ներկա է Երասխում․ «Ազգ»
Անցած կիրակի եւ երկուշաբթի օրերին Երասխի վրա արձակված գնդակներն ու արկերը, թերեւս նաեւ Մոսկվայի հավանությամբ, նպատակ էին հետապնդում այս անգամ զգուշացնել Արեւմուտքին, որ առանց Բաքվի, նույնհետայն նաեւ Անկարայի ու Մոսկվայի համաձայնության՝ եվրոպացիներին չի թույլատրվում Հայաստանում 2.6 մլրդ եվրոյի ծրագրեր իրականացնել, հյուսիս-հարավի նման մայրուղի կառուցել, թունելներ փորել, եւ այլն: Ավելին՝ չի թույլատրվում շրջանցել նոյեմբերիննյան կապիտուլյացիոն հայտարարությունը …