«Արցախն ապրում է» խորագրով ջահերթ՝ Ստեփանակերտում․ «Արցախպրես»
«Արցախպրես» – Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Այնուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ երկարություն ունեցող դրոշը։ …