Արևմուտքը, պարտվելով պատերազմում, հրաժարվում է վճարել պարտքերը
Աֆղանստանի հարցով «Մեծ քսանյակի» վերջերս կայացած հատուկ գագաթնաժողովում արևմտյան առաջնորդներն անընդհատ խոսում էին այն մասին, որ երկրին փլուզում, քաոս և սով է սպառնում։ Պետք է օգնել աղքատ աֆղանցիներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերել նրանց, Աֆղանստանում «պետության կոլապսը» և «սահմանակից երկրներ անվերահսկելի միգրացիոն հոսքերը՝ ապակայունացնող հետևանքներով» կանխելու համար: