Լին Թրեյսին պատրաստակամություն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումներին
Այսօր հյուրընկալել եմ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը։ Բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը: Դեսպան Լին Թրեյսին իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար: