Նիկոլ Փաշինյան. Հեռու ենք այն մտքից, թե 2022 թվականի պետական բյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները: Ըստ այդմ՝ բազմաթիվ, այդ թվում սոցիալական խնդիրներ մնալու են դեռևս չլուծված
Ինչ վերաբերում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը, Կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի։