Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 243,6 միլիոնը
«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել է 243 657 129: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 947 967 մարդ: «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 45 444 260 «Քովիդ-19»-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը կազմել է 735 941:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 175 468-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը երկրում հասել է 454 269-ի:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 729 763 հիվանդացած, մահացել է 605 644 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ 6 802 200 233 չափաբաժին պատվաստանյութ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել է 636,8:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2268, Հնդկաստանում՝ 325, Բրազիլիայում՝ 2823 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: