Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիրը» ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները. Դանիել Իոանիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չմտնելով բոլոր տեսակի կեղտոտ քայլերի իրավական քննարկումների մեջ` պետք է արձանագրենք, որ Վարդենիսում ընդդիմությունը գումարային առումով ավելի շատ քվե է ստացել, քան ՔՊ-ն: Ընդդիմությունը այդ համայնքում ունի ավագանու 14 անդամ, ՔՊ-ն` 13: Եվ ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի ընդդիմությունից: …