Արարատ Միրզոյանն ու Սերգել Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը, հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումների համակարգումը», – ասված է հաղորդագրությունում: