Հրաձգություն Թել Ավիվում. կան զոհեր և վիրավորներ
Հինգշաբթի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում հրազենային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս չորսը ծանր վիրավորվել են, հայտնում է Kan ռադիոկայանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակմանը մասնակցել է մեկ կամ երկու ահաբեկիչ։ Այս պահին անվտանգության ծառայությունները շարունակում են նրանց որոնումները: Քաղաքի կենտրոնում մեծ թվով զինվորական ու ոստիկանական հատուկ ջոկատներ են։
Երկու տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր: