Ռուբեն Վարդանյան. «Արցախի երեխաների անվտանգությունը՝ սա՛ է բացարձակ գերակայությունը ինձ ու իմ համախոհների համար»
Սակայն, ինչքան էլ որ մեզ համար այսօր կարևոր լինի Ռուսաստանի ու միջազգային հանրության աջակցությունը, մենք չենք կարող, մենք իրավունք չունենք հույս դնել բացառապես արտաքին գործոնի վրա: Մենք՝ հայերս, մեր պատմության ընթացքում չափազանց շատ ենք թույլ տվել, որպեսզի ուրիշները որոշում կայացնեն մեր ճակատագրի վերաբերյալ: Բայց մեր խնդիրները մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու: