Արկադի Դվորկովիչը վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահ, իսկ փոխնախագահը Վիշվանաթան Անանդն է
Նախ, կայացել է ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություն, որին առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող ղեկավար Արկադի Դվորկովիչը եւ Ուկրաինայի ներկայացուցիչ, գրոսմայստեր Անդրեյ Բարիշպոլեցը: Քվեների բացահայտ առավելությամբ՝ 157-ը ընդամենը 16-ի դիմաց, ՖԻԴԵ-ի նախագահ վերընտրվել է Դվորկովիչը, որը Վլադիմիր Պուտինի մտերիմ զինակիցն է: