Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանվել արդեն 2 անգամ, տան պատերն էր անխնա համբուրում․ Արմեն Նիազյան
«Միասին Աղավնոյում» փառատոնի կամավորական խմբի անդամ, ստեղծագործող Արմեն Նիազյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետև «վաղը կարող է արդեն ուշ լինել»։ Հեռացանք, որովհետև մնալու հիմքեր չունեինք, որովհետև չափազանց անզոր էինք, որովհետև արեցինք, երևի, ինչ կարող էինք․․․ Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․ 7-ամյա Ալեքսն իր …