Նոր միջանցքի ձևավորման հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ կանցնեն ռուսական հսկողության տակ․ «Հետք»
Հայաստան-Արցախ նոր միջանցքի ձևավորման հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ կանցնեն ռուսական հսկողության տակ, որովհետև նոր միջանցքը ևս գտնվելու է ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո։ Այդ լուրը Արցախի նախագահի աշխատակազմը հաստատել է «Հետքի» հարցմանն ի պատասխան։ Պատասխանելով այն հարցին, թե ըստ 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի տրամաբանության, որը սահմանված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների …