Սևանա լճի օրվան նվիրված միջոցառումներ` Դրախտիկ գյուղում
1999 թվականից ի վեր ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարված է Սևանա լճի օր: Այս տարի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր միջացառումներ՝ նվիրված Սևանա լճի պահպանությանը, որը կազմակերպել էր «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում: Միջոցառումներին ներկա էին Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը …