«Քաջարան» ոսկե հուշամեդալ Գարիկ Ղազարյանին ու Ռոման Խուդոլիյին (Ֆոտոշարք, տեսանյութ)
Օրերս Քաջարան համայնքը նշեց իր 64-րդ տարեդարձը։ Մինչ հանդիսությունների մեկնարկը քաջարանցիներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջարանցիների հիշատակին։ Քաջարանի ծննդյան օրը բացվեց նաեւ սուբվենցիոն ծրագրով կառուցված պուրակ-խաղահրապարակի բացումը։ Ըստ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի՝ Քաջարանն աշխարհում այսօր ճանաչելի անուն է ձեռք բերել՝ որպես հանքարդյունաբերական խոշոր կենտրոն՝ շնորհիվ ժամանակի հանքարդյունաբերական հրամանատարների նվիրական աշխատանքի։ …