«Սա դասական կոռուպցիոն դրսևորում է». Վանո Կարապետյան
Օգոստոսի 28-ին պատահաբար «Կրթություն» շաբաթաթերթում կարդում եմ հայտարարություն ըստ որի «Մարտունու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` «Պատմություն և հասարակագիտություն» (528 ժամ) առարկաների դասախոսի թափուր տեղի համար։ Ըստ հայտարարության` փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի երեսունն է։ Օգոստոսի 29-ին հավաքեցի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և հանդիպեցի քոլեջի տնօրեն Տ. Արշակյանին, որին հետ երբեք շփում …