Բելառուսը ՀԱՊԿ արտահերթ նիստում առաջարկել է օպերատիվ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար
BelTA-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախաձեռնությամբ գումարված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը երկրի նախագահի հանձնարարությամբ ներկայացրել է Բելառուսի հանրապետության տեսակետը։ Ըստ նույն աղբյուրի, Բելառուսի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի, այն պետք է լուծվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով։ «Ստեղծված իրավիճակը պահանջում …